Էրլինգ Հոլանդ․ «Պետք է մոռանալ անցյալի մասին և առաջ նայել»

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը ամփոփել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակը (3։0)։

«Հրաշալի հաղթանակ էր դժվար շրջանից հետո։ Պետք է մոռանալ անցյալի մասին և առաջ նայել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Անցկացրած 14 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Պեպ Գվարդիոլայի սաները 9 միավորով հետ են մնում առաջին տեղում գտնվող «Լիվերպուլից»։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Հոլանդը անցկացրել է 14 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։