Վիկտոր Օսիմհենի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և ֆրանսիական գրանդները

Հարձակվող Վիկտոր Օսիմհենն ամռանը չէր ցանկանում մնալ «Նապոլիում»: «Չելսի» տեղափոխությունը ձախողվեց, ուստի նիգերիացին վարձավճարով տեղափոխվեց «Գալաթասարայ»:

Միաժամանակ Օսիմհենը շարունակում է մնալ բարձրակարգ եվրոպական ակումբների տեսադաշտում։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Օսիմհենին ձմռանը կարելի է գնել 80 մլն եվրոյով։

Վեց ամիս անց՝ ամռանը, գինը կնվազի մինչև 70 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և ՊՍԺ-ն։ «Գալաթասարայի» կազմում Օսիխենը անցկացրել է 12 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է ինը գոլ և կատարել 5 գոլային փոխանցում իր գործընկերներին։