«Կրասնոդարի» և Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում։
Ռուսական աղբյուրների հաղորդմամբ` փարզիյան ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրա համար վճարել 20 միլիոն եվրո։
Այս ամենին զուգահեռ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ակումբի սանին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշենք, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էր նաև իտալական «Ատալանտան»։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ։