«Էվերթոնի» վետերան Էշլի Յանգը եզակի նվաճման է հասել։ Ձախ պաշտպանը բացել է հաշիվը 14-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում՝ 10-րդ րոպեին։
Ըստ Opta-ի՝ Յանգը Պրեմիեր Լիգայի պատմության չորրորդ ամենատարեց գոլահարն է (39 տարեկան 148 օրական): Բացի այդ, անգլիացին ուղիղ տուգանային հարվածով դարձավ մրցաշարի պատմության ամենատարեց գոլահարը։
Այսօրվա գոլը Էշլի Յանգի համար առաջինն էր այս մրցաշրջանում: Նա կատարել է նաև երեք գոլային փոխանցում։