«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հույս ունի, որ ակումբի ղեկավարությունը կարող է համոզել իրենց լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահին մնալ թիմում և նոր պայմանագիր ստորագրել։
«Ամեն անգամ, երբ Սալահն օգտագործում է իր հնարավորությունը և գոլ է խփում։ Հույս ունենք և ակնկալում ենք, որ նա դեռ երկար կարող է նույն ոգով խաղալ թիմում։ Նա շատ առանձնահատուկ բաներ արեց մեզ համար»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառվա վերջը։ Նախկինում ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Լիվերպուլի» ղեկավարությունից ոչ մի առաջարկ չի ստացել։
Այս մրցաշրջանում Սալահն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։