«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն կիսվել է «Բորնմութի» հետ հանդիպումից իր սպասելիքներով։
«Սպասում եմ ծանր խաղ, նոր գլխավոր մարզչի գալով նրանք սկսել են շատ ավելի ագրեսիվ խաղալ։ Նրանք տանը հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին», այնպես որ հեշտ չի լինի:
Նրանց հետ անցած տարվա երկու հանդիպումներն էլ լարված էին: «Բորնմութը» այն թիմերից է, որոնք խաղադաշտում ցուցադրում են ամենաբարձր խտությունը, ես անհամբերությամբ եմ սպասում նրանց դեմ խաղին»,- ավստրալացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Լոնդոնյան ակումբն այսօր՝ դեկտեմբերի 5-ին կհյուրընկալվի «Բորնմութին»։