Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հպարտ է իր թիմով Գերմանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի համար (1։0)։
«Ես շատ հպարտ եմ իմ տղաներով։ Երբեմն կարևոր չէ, թե ինչպես ես հաղթում, գլխավորը արդյունքն է։ Մենք տեսել ենք «Բավարիայի» բոլոր հանդիպումները, նրանք սովորաբար պարզապես ջախջախում են մրցակցին, նրանց դեմ մրցելը հեշտ չէ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Get German Football News-ը։
Նշենք, որ հանդիպման մեծ մասը «Բավարիան» խաղաց 10 ֆուտբոլիստներով, երբ 17-րդ րոպեին մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը կարմիր քարտ ստացավ տուգանային հրապարակից դուրս կոպիտ խաղի համար։