Վինիսիուսը ցանկանում է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցանկանում է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է Ռոմեն Մոլինան սոցիալական ցանցերում։

Ըստ աղբյուրի՝ Վինիսիուսին և նրա շրջապատին գրավում են Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկած գումարները։ Տրանսֆերի դեպքում բրազիլացին կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը։

24-ամյա Վինիսիուսի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Վինիսիուսն իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։