«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը»։ 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը գերմանական թիմի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։
Սիմոնսը վարձավճարով է հանդես գալիս «Լայպցիգում»։ Կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին։