Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ցանկանում է նոր պայմանագիր կնքել մադրիդյան ակումբի հետ։
Ինչպես հայտնում է COPE-ը, 32-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը միանգամից մի քանի տարով։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
Լա Լիգայի այս մրցաշրջանում Կուրտուան անցկացրել է 11 հանդիպում և բաց թողել 7 գոլ։