Տարոն Ոսկանյանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Երևանի «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը հատել է 300 հանդիպման շեմը Հայաստանի Fastex Պրեմիեր Լիգայում։

«Գանձասարի» դեմ հանդիպումը Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի կարիերայում 300-րդն էր Fastex Պրեմիեր Լիգայում։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ 300 խաղերից 150-ին մասնակցել է՝ պաշտպանելով Երևանի «Փյունիկի» գույները։