Ռուբեն Ամորիմը երկրպագուներին կոչ է արել պատրաստվել դժվարություններին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «կարմիր սատանաների» երկրպագուներին կոչ է արել պատրաստվել դժվարություններին։

«Ես կցանկանայի խոսել այլ բանի մասին, բայց պետք է կրկնեմ, որ դժվարություններն առջևում են։ Մեզ դժվար պահեր են սպասվում։ Ես դա գիտեմ, քանի որ գիտեմ ֆուտբոլ։ Ես հասկանում եմ թիմերի տարբերությունը»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամորիմը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» անցած ամիս, մարզչի պայմանագիրը անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։