Բրազիլացի հարձակվող Էնդրիկը դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր դիրքից։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, 18-ամյա բրազիլացին փոքր խաղաժամանակի պատճառով մտածում է թիմը լքելու մասին։
Նշվում է, որ արդեն կան ակումբներ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում Էնդրիկի նկատմամբ։ Նրանց թվում են անգլիական «Սաութհեմփթոնն» ու «Թոթենհեմը», ինչպես նաև իտալական «Յուվենտուսը»:
Ինչպես գիտեք, Էնդրիկի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները երիտասարդ բրազիլացուն գնահատում են 60 միլիոն եվրո։