Ռաֆինյա. «Ես սիրում եմ «Բարսելոնան» և կանեմ ամեն ինչ այս թիմի համար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան խոսել է «Մալյորկայի» հետ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հետաձգված խաղում իր դուբլի մասին։ Կատալոնական ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ 5։1 հաշվով։

«Ես հիմա իմ լավագույն մարզավիճակում եմ։ Ես չեմ պատրաստվում կանգ առնել։ Ես սիրում եմ «Բարսելոնան» և կանեմ ամեն ինչ այս թիմի համար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Espana-ը։

Այս մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 21 հանդիպման, դառնալով՝ 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։