Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն հայտնվել Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է FootballTransfers-ը, լոնդոնյան ակումբը կապ է հաստատել պորտուգալացու հետ։ «Զինագործները» ցանկանում են պարզել, թե արդյոք պորտուգալացին մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Նշվում է, որ Լեաուն հասկացրել է, որ լիովին կենտրոնացած է «Միլանի» հետ ընթացիկ մրցաշրջանի վրա և հունվարին չի պատրաստվում լքել իտալական ակումբը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։