ՊՍԺ-ն Զագրեբի «Դինամոյի» հետ բանակցությունների ավելի առաջադեմ փուլում է Խորվաթիայի հավաքականի 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին Բատուրինայի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, քան «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բատուրինան հրաժարվել է «սերուցքայիններից», քանի որ նրան առաջարկել են հինգ տարվա պայմանագիր, սակայն պայմանավորվելով, որ կիսապաշտպանը առաջին երկու մրցաշրջանները կանցկացնի վարձավճարով։
Այս մրցաշրջանում Բատուրինան բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։