Պեպ Գվարդիոլա․ «Նա երեք տիտղոս է նվաճել ԱՊԼ-ում, իսկ ես՝ վեց»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում (2։0) իսպանացու ժեստից հետո մեկնաբանել է համեմատությունները «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։

Երբ երկրպագուները սկսեցին վանկարկել Գվարդիոլայի հեռացման համար, նա 6 մատ ցույց տվեց տրիբունաներին՝ ակնարկելով լիգայի 6 տիտղոսը։

«Հուսով եմ՝ ոչ իմ դեպքում։ Ի վերջո, միգուցե մենք բավականին նման ենք։ Բայց նա երեք տիտղոս նվաճեց, իսկ ես՝ վեց»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում չի հաղթել 7 խաղում՝ 6 պարտություն և 1 ոչ-ոքի։ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 23 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։