Պաշտպան Վիրջիլ վան Դեյկը քննարկում է «Լիվերպուլի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, մերսիսայդյան ակումբի առաջարկը չի արդարացրել 33-ամյա պաշտպանի սպասելիքները: Ըստ ամենայնի, կողմերի միջեւ բանակցային գործընթացը կշարունակվի։
Վան Դեյկի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։
Այդ ժամանակից ի վեր հոլանդացին անցկացրել է 288 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլը» ներկայումս գլխավորում է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան։