«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դեռ կապում է իր ապագան անգլիական ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ հարձակվողը ցանկանում է մնալ թիմում՝ երկարաձգելով պայմանագիրը։ Սակայն ակումբից նրա դժգոհությունը նորացման առաջարկների բացակայության պատճառով սկսում է աճել։
Հարձակվողը ցանկանում է երկարաժամկետ համաձայնություն ձեռք բերել առնվազն 3 մրցաշրջանով, բայց նույնիսկ կհամաձայնի 1 տարով, սակայն ակումբից նա դեռ պատասխան չի ստացել։
Հիշեցնենք, որ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։