Միխայիլ Մուդրիկը ձմռանը կարող է հայտնվել «Բարսելոնայում»

«Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Caught Offside-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը պատրաստ է Մուդրիկին վարձավճարով գնել մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ «Չելսիին» դուր է գալիս այդ տարբերակ։

Հիշեցնենք, որ Մուդրիկը լոնդոնյան թիմի շարքերը համալրել էր նախորդ տարվա հունվարին՝ տեղափոխվելով «Շախտյորից»։

Այս մրցաշրջանում ուկրաինացին «թոշակառուների» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։