«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Ժորժինյոյի մասին, ով այս մրցաշրջանում քիչ խաղային ժամանակ է ստանում։
«Ես միշտ ասում եմ, որ Ժորժինյոյի հիմնական որակը մյուս ֆուտբոլիստներին ավելի լավը դարձնելու կարողությունն է։ Ես միշտ ասում էի նրան, որ նա պետք է պատրաստ լինի, քանի որ կգա ժամանակը, երբ մենք նրա կարիքը կունենանք։
Երբ մեզ անհրաժեշտ լինի, որ նա խաղա, նա պատրաստ է։ Երբ առաջին անգամ տեսա նրան «Նապոլիում», հասկացա, որ նա կարող է մարզիչ դառնալ։ Նա ունի այդ կամքը»,- Արտետայի խոսքերը մեջբերում է BBC-ն։