Լուկա Մոդրիչը հստակ որոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին սոցցանցերում հայտնում է իսպանացի լրագրող և ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասը։

Աղբյուրի համաձայն՝ Մոդրիչը չի պատրաստվում ավարտել կարիերան մադրիդյան ակումբից հեռանալուց հետո։ Խորվաթ ֆուտբոլիստը ծրագրում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել այլ թիմում։

Մոդրիչը «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։