«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել երիտասարդ աջ պաշտպանի, քանի որ վաղ թե ուշ Քայ Ուոքերը լքելու է ակումբը:
Ամենայն հավանականությամբ, Ուոքերը, ով շուտով կլինի 35 տարեկան, կվաճառվի հաջորդ ամառ։ Ըստ talkSPORT-ի՝ «Շեֆիլդ Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Քայլ Ուոքերին ձեռք բերելու հարցում:
Հենց այս ակումբում էլ պաշտպանը սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ Այնուամենայնիվ, Ուոքերը կարող է ֆինանսապես ավելի գրավիչ տարբերակներ ունենալ MLS-ում և Սաուդյան Արաբիայում:
«Շեֆիլդ Յունայթեդը» ներկայումս գլխավորում է Չեմպիոնշիփը և հաջորդ տարի բարձրագույն դիվիզիոն վերադառնալու հնարավորություն ունի: