Խավիեր Մասկերանո. «Ամոթ է, որ բաժանումն այսպես ստացվեց»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն շոյված է խոսել նախկին թիմակից Չավիի մասին։

«Չավին գլխավորեց «Բարսելոնան» դժվար պահին, դա շատ խիզախ արարք էր։ Նրա գլխավորությամբ թիմը շատ առումներով առաջադիմել է, և նա հնարավորություն է տվել բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր այժմ հիմնական կազմում են։

Ամոթ է, որ բաժանումն այսպես ստացվեց, նա պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

«Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչն է Հանս-Դիտեր Ֆլիկը, ում գլխավորությամբ ակումբը գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։