Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կիսվել է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր թիմի դիրքի մասին իր կարծիքով։
«Մեկ ամիս առաջ մենք հեռու էինք մրցանակներից, բայց հիմա շատ մոտ ենք։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել։ Ուստի ավելի լավ է ոչ թե ապագայի պլաններ կազմել, այլ կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա։ Կփորձենք լավ խաղալ և հաղթանակներ տանել»,- սլովենացի դարպասապահի խոսքը փոխանցում է Atletico Universe-ը։
Իսպանիայի առաջնության 15 տուրից հետո «Ատլետիկոն» վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Դիեգո Սիմեոնեի սաները առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում հինգ միավորով: