Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կիսվել է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր թիմի դիրքի մասին իր կարծիքով։
«Ամեն ինչ կարող է փոխվել։ Ուստի ավելի լավ է ոչ թե ապագայի պլաններ կազմել, այլ կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա։ Կփորձենք լավ խաղալ և հաղթանակներ տանել»,- Օբլակի խոսքերն է մեջբերում AS-ը։
Իսպանիայի առաջնության 15 տուրից հետո «ներքնակները» վաստակել են 32 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Դիեգո Սիմեոնեի սաները առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում հինգ միավորով։