Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա միշտ կարևոր է եղել մեզ համար»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Մալյորկայի» հետ հանդիպումից հետո (5։1) խոսել է թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։

«Յամալը միշտ կարևոր է եղել մեզ համար, վերջին խաղում նա հաստատեց դա։ Լամինը փոխում է թիմի խաղը։ Նա գոլ խփելու հնարավորություններ ուներ, բայց առանց դրա էլ լավ հանդիպում անցկացրեց»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է «Բարսելոնայի» 18 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։