«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Լա Լիգայի 19-րդ տուրի «Մալյորկայի» հետ հետաձգված խաղում (5։1) թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն պահեստայինների նստարանին թողնելու որոշման մասին։
«Մեր այսօրվա որոշումը շատ պարզ էր։ Երեկ պլանում չկար Լևանդովսկուն պահեստայինների նստարանին թողնելը։ Բայց այսօր մենք զգացողություն ու ինտուիցիա ունեինք, որ նա պետք է մնա պահեստայինների նստարանին։ Նա հանգստանալու կարիք ուներ, նա այս մրցաշրջանում շատ րոպեներ է անցկացրել խաղադաշտում։
Սա քննարկել ենք նաև Ռաֆինյայի հետ, բայց դուք արդեն տեսաք, թե ինչպիսի ելույթ ունեցավ նա։ Տեսնենք, թե երբ կարող ենք նաև նրան հանգստանալու իրավունք տալ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում 36-ամյա լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։