Ֆրանսիական ակումբը հրաժարվել է Պոլ Պոգբայից

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի տեղափոխվի «Նիցա»։ Այս մասին հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Ֆլորիան Մորիսը։

«Չեմ կարծում, որ մենք հնարավորություն ունենք Պոլ Պոգբային «Նիցա» բերելու։ Կարծում եմ, որ շատ ակումբներ կնայեն նրան, նույնիսկ եթե նա երկար ժամանակ չի խաղացել։ Հսկայական մրցակցություն է լինելու, մենք չենք կարողանա պայքարել։

Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, այն, ինչ այսօր կատարվում է նրա հետ, ցավալի է նրա համար։ Բայց նա մնում է բարձրակարգ ֆուտբոլիստ»,- Մորիսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ պայմանագիրը խզելուց հետո դարձել է ազատ գործակալ։ Պոգբան որակազրկվում է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Նա կկարողանա վերսկսել մարզումները հունվարին։