Իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսը շարունակում է մնալ տրանսֆերային մի շարք թիմերի տրանսֆերային նպատակներից մեկը:
Ամռանը Իսպանիայի հավաքականի տաղանդավոր ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել «Բարսելոնայի», սակայն նա որոշեց չհեռանալ Բիլբաոյի «Ատլետիկից»։ Ուիլյամսի խառայություններով հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգայի ակումբները:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական չորս թոփ ակումբներ՝ «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»։
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 22-ամյա Նիկո Ուիլյամսին գնահատում են 70 միլիոն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում վինգերն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։