«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարծիք է հայտնել թիմի ապագայի վերաբերյալ։
«Տարիքի և լավ կազմի պատճառով ինձ համար «Չելսին» այն թիմերից մեկն է, որը տիրելու է անգլիական ֆուտբոլին առաջիկա 5-10 տարում։ Դա այն է, ինչ ես ասացի «Չելսիի» ղեկավարությանը, երբ առաջին անգամ հանդիպեցի նրանց։ Ես դեռ նույն կերպ եմ մտածում»,- Մարսեկայի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը Մարեսկան հինգ տարով պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նախկինում Էնցո Մարեսկան աշխատել է «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլայի օգնականների շտաբում, ինչպես նաև մարզել է «Լեսթերը» 2023/2024 մրցաշրջանում և թիմին դուրս բերել Պրեմիեր Լիգա։