Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը հայտնել է աստղային հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ իր կարծիքը։
«Եթե «Լիվերպուլը» չառաջարկի Սալահին նոր պայմանագիր, ապա չզարմանաք, եթե նա հայտնվի «Բավարիայում»: Այս պահին նրանք եզրային ֆուտբոլիստներ ունեն, որոնք չեն ապահովում բավարար արդյունքներ։
Այնպես որ, ես չեմ զարմանա, եթե «Բավարիան» ցանկանա պայմանագիր կնքել Սալահի հետ»,- ասել է Համանը Genting Casino-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ 32-ամյա Սալահը դժգոհ է «Լիվերպուլի» բանակցությունների ընթացքից։
Եգիպտացին արդեն մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ավելի մոտ է հեռանալուն, քան պայմանագիրը երկարաձգելուն։