«Չելսիի» լեգենդ Դիդյե Դրոգբան դժգոհություն է հայտնել Կիլիան Մբապեի նկատմամբ ֆրանսիացիների վերաբերմունքից։
«Ես դեռ մի փոքր հիասթափված եմ՝ տեսնելով նրա հանդեպ երախտագիտության այսպիսի արտահայտումը։ Նա այն մարդն է, ով շատ բան է արել Ֆրանսիայի համար:
Նա իր ներդրումն ունեցավ 2018 թվականի աշխարհի առաջնությունում և 2022 թվականի աշխարհի գավաթի ժամանակ:
Իսկ այսօր ծիծաղում են նրա վրա։ Սա մեր սպորտի օրենքն է»,- RFI-ին տված հարցազրույցում ասել է Դիդյո Դրոգբան։