«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել պաշտպանին։ Նախկինում մամուլը հայտնում էր նաև «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերի կողմից Ասենսիոյի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն վերջինս, չի ցանկանում բանակցել։

Ռաուլի գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ «Բավարիան» Գերմանիայի առաջնության 12 տուրից հետո վաստակել է 30 միավոր։ Վենսան Կոմպանիի թիմը չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» :