«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է վերադառնալ Իսպանիա։ Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, շվեդ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»:
Կատալոնական ակումբի ղեկավարությունն ակնկալում է «Նյուքասլին» առաջարկել իր խաղացողներից մեկին և հավելավճար։ Նշվում է, որ «Նյուքասլը» չի ծրագրում բաժանվել իր առաջատարից և նման քայլի կգնա միայն այն դեպքում, եթե ստանա այնպիսի առաջարկ, որից հրաժարվելն անհնար կլինի։
Այս մրցաշրջանում 25-ամյա Իսակը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: