«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է, թե արդյոք իր թիմին կարելի է համարել չեմպիոնական տիտղոսի գլխավոր հավակնորդը Պրեմիեր Լիգայի 13 տուրերից հետո։
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք այս կերպ չենք գնահատում ստեղծված իրավիճակը։ Մենք գիտենք, որ մեզ սպասվում է ևս մեկ ծանր շաբաթ։ «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» բարդ մրցակիցներ էին, բայց ես հավատում էի, որ կարող էինք հաղթել։ Բացի այդ, նույնիսկ մրցաշրջանի կեսը չի ավարտվել։ Բայց այո, մենք լավ անցանք մեկնարկային շրջանը»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 13 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ հաջորդ տեղում գտնվող «Արսենալից» առաջ անցնելով 9 միավորով։