«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը խոսել է Մուհամեդ Սալահի մասին՝ եգիպտացու պայմանագրի հետ կապված լուրերի ֆոնին։
«Երբ ամեն օր տեսնում ես Սալահին, հասկանում ես, թե ինչպիսի մարդ է նա: Նա շատ քրտնաջան աշխատում է։ Մոհամեդն առաջինն է, ով գալիս է մարզմանը, իսկ վերջինը, ով հեռանում է։ Պայմանագրային իրավիճակը ոչ մի կերպ չի ազդում նրա աշխատանքի վրա։
Նա ցույց է տալիս իր մակարդակը շատ կարևոր պահերին, իհարկե դա մեզ ուրախացնում է»,- ՄակԱլիսթերի խոսքերն է մեջբերում ESPN Argentina-ն։ Հիշեցնենք, որ 32-ամյա եգիպտացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։