«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է վերադառնալ Իսպանիա։
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, շվեդ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունն ակնկալում է «Նյուքասլին» առաջարկել իր ֆուտբոլիստներից մեկին և հավելավճար։
Նշվում է, որ «կաչաղակները» չեն ծրագրում բաժանվել իրենց առաջատարից և նման քայլի կգնան միայն այն դեպքում, եթե ստանան այնպիսի առաջարկ, որից հրաժարվելն անհնար կլինի։
Այս մրցաշրջանում 25-ամյա Իսակը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։