Կայացել է հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» առաջին թիմի և ակադեմիայի միջև

«Մանչեսթեր Սիթին» դժվար ժամանակներ է ապրում: Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին յոթ հանդիպումներում մեկ ոչ-ոքի է խաղացել և վեց անգամ պարտվել:

Ինչպես հայտնի է դարձել The Athletic-ին, նախորդ շաբաթ, Չեմպիոնների լիգայի «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքիից հետո, «Մանչեսթեր Սիթիի» մարզման ժամանակ տեղի է ունեցել հանդիպում առաջին թիմի և ակադեմիայի միջև։

Հիմնական թիմը պարտություն կրեց, թեև նշվում է, որ որոշ ֆուտբոլիստներ խաղացել են «Ֆեյենորդի» հետ խաղին մասնակցելուց հետո, այսինքն՝ հոգնած են եղել։ Չորեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ և կփորձի ընդհատել պարտությունների շարքը։