Աշխարհի 2034 թվականի առաջնությունը կարող է կայանալ հունվարին

Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությունը կարող է տեղի ունենալ ոչ թե ամռանը, այլ ձմռանը։

Միակ երկիրը, որը հայտ է ներկայացրել 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար, Սաուդյան Արաբիան է։ Պաշտոնական հաստատումը տեղի կունենա ՖԻՖԱ-ի կոնգրեսում դեկտեմբերի 11-ին։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հաշվի առնելով Սաուդյան Արաբիայում ամառային սաստիկ շոգը, մեծ է հավանականությունը, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի ոչ թե ամռանը, այլ ձմռանը։ Քննարկվում է Աշխարհի առաջնությունը հունվարին սկսելու տարբերակը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում կայացել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը։