Խաբի Ալոնսոն՝ «Բավարիայի» դեմ հանդիպման մասին

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։

«Գերմանիայի գավաթը միշտ էլ առանձնահատուկ տիտղոս է: Մյունխենի հանդիպումը, հավանաբար, ամենածանր փորձությունն է, որին կարող ես դիմակայել Գերմանիայի գավաթում, այն մեծ հանդիպում է բոլորի համար: Մենք գիտենք, թե որքան դժվար է խաղալ նրանց մարզադաշտում՝ հաշվի առնելով «Բավարիայի» ելույթներն այս մրցաշրջանում:

Բայց սա մեկ առանձին խաղ է, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կարող է պատահել, մենք կպայքարենք»,- ասել է Ալոնսոն նախախաղային մամուլի ասուլիսում։ «Բավարիա»-«Բայեր» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 3-ին: