Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի ցանկանում բաց թողնել իր դարպասապահին, անձամբ բելգիացին, երջանիկ է Մադրիդում։ Այնուամենայնիվ, նշվում է, որ սաուդյան ակումբները պատրաստ են զգալի գումարներ վճարել 32-ամյա Կուրտուայի համար, ինչը կարող է փոխել իրավիճակը։
Այս մրցաշրջանում Կուրտուան անցկացրել է 15 հանդիպում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, բաց է թողել 12 գոլ և կարողացել է 6 անգամ անառիկ պահել դարպասը։