Միայն մեկ դեպքում «Ռեալը» կվաճառի Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ մադրիդյան թիմից։

Ինչպես հայտնում է Marca-ն, Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» շարունակում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» սաուդյան կողմին հասկացրել է, որ Վինիսիուսին բաց կթողնեն միայն 1 միլիարդ եվրո ստանալու դեպքում։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։