Երկուշաբթի օրը Gran Gala del Calcio 2024-ի արարողության ժամանակ ներկայացվել է Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական թիմը։
Թիմում տեղ են զբաղեցրել Յան Զոմմերը, Ալեսանդրո Բաստոնին, Ֆեդերիկո Դիմարկոն, Նիկոլո Բարելլան, Հաքան Չալհանօղլուն, Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Թուրամը, որոնք ներկայացնում են «Ինտերը»:
Ռիկարդո Կալաֆիորին և Ջոշուա Զիրկզեն, թեև ամռանը տեղափոխվեցին Անգլիա, բայց ևս ընդգրկվել են նախորդ մրցաշրջանի Ա սերիայի խորհրդանշական թիմում։
Իտալացի պաշտպանը և հոլանդացի հարձակվողը օգնեցին «Բոլոնիային» սենսացիոն կերպով նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիրը վերջին մրցաշրջանի վերջում:
Կազմում ընդգրկվել են նաև Ռաուլ Բելանովան, ով օգոստոսին Թուրինից տեղափոխվեց «Ատալանտա», և Թին Կուպմայներսը, ում «Յուվենտուսը» գնել է «Ատալանտայից»: