Հայտնի է դարձել Էմիլիանո Մարտինեսի վնասվածքի լրջությունը

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ստացել է ձախ ձեռքի մատի փոքր կոտրվածք, հայտնում է TyC Sports-ը։

32-ամյա դարպասապահին ԱՊԼ-ի 13-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (0։3) ընդմիջմանը Նիկոլաս Ջեքսոնի հետ ցավալի բախումից հետո փոխարինեց Ռոբին Օլսենը։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում 22 գոլ է բաց թողել «Ասթոն Վիլայի» 18 խաղում՝ 5 անառիկ պահելով դարպասը։