Անգլիական գրանդը բանակցություններ է վարում Վիկտոր Գյոկերեսի հետ

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախը։

Շվեդի՝ «կարմիր սատանաների» ճամբար հնարավոր տեղափոխության մասին լուրերը տարածվեցին անգլիական գրանդի ղեկավարի պաշտոնում Ռուբեն Ամորիմի նշանակումից հետո։ Այժմ տեղեկությունը հաստատում են հեղինակավոր աղբյուրները։

Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կոնկրետ բանակցություններ է վարել Գյոկերեսի վերաբերյալ։ Նրանք խոսում էին հնարավոր ամառային տրանսֆերի մասին:

Սակայն լուրջ խնդիր կա՝ գործարք իրականացնելու համար մանկունիանցիները ֆուտբոլիստ վաճառելու կարիք կունենան։ Նշվում է նաև, որ վերջին օրերին «Մանչեսթեր Սիթին» ակտիվացել է «Սպորտինգի» 26-ամյա աստղի համար պայքարում։