«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը շարունակում է գոհ լինել պաշտպան Նուսաեիր Մազրաուիի խաղից։
Պորտուգալացի մարզչի նշանակումից հետո մարոկկացին հաստատվեց որպես «կարմիր սատանաների» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Մասնագետը տպավորված է պաշտպանության կենտրոնում և ոչ հիմնական դիրքում 27-ամյա ֆուտբոլիստի ելույթներով։
«Մազրաուին բարձրակարգ ֆուտբոլիստ է, քանի որ նա հասկանում է խաղը, լավ է պաշտպանությունում, լավ է մենամարտերում: Նա կարողանում է տեմպ սահմանել և հիանալի է պահում գնդակը:
Մեզ ավելի շատ նման ֆուտբոլիստներ են պետք»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Լաուրի Ուիթվելը չորեքշաբթի «Արսենալի» հետ խաղից առաջ: