Ռոյ Քինը նշել է, թե ով կարող է փրկել «Մանչեսթեր Սիթիին» այս իրավիճակում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս վիճակի մասին իր կարծիքով։

Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայի կիրակի օրը կայացած խաղում պարտվել է «Լիվերպուլին» (0:2): «Քաղաքայինների» համար այս պարտությունը չորրորդ անընդմեջն պարտությունն էր Անգլիայի առաջնությունում։

13 տուրից հետո գործող չեմպիոնները հինգերորդ տեղում են՝ 11 միավորով զիջելով «Լիվերպուլին»:

«Պետք է արժանին մատուցել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին և Գվարդիոլային այն ամենի համար, ինչ նրանք հասել են վերջին մի քանի տարիներին: Նրանք նոր չափանիշ են սահմանել Պրեմիեր Լիգայում: Ինձ համար հեշտ չէ դա ասել, քանի որ ես խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Եթե ​​ինչ-որ մեկը կարող է շրջել իրավիճակը, դա Պեպն է՝ բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկը»,- ​​Քինի խոսքերն է մեջբերում City Report-ը: