Ուկրաինայի հավաքականի և անգլիական «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին կարող է փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում է El Gol Digital-ը։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Զաբարնիի ծառայություններով հետաքրքրված է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
«Բորնմութն» իր հերթին պատրաստ է բաժանվել առաջատար պաշտպանից, եթե նրա համար առաջարկեն 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Զաբարնին անցկացրել է 13 հանդիպում։ Transfermarkt-ի փորձագետները նրա տրանսֆերային արժեքը գնահատում են 32 միլիոն եվրո։