«Ռեալը» հետաքրքրված է Ուկրաինայի հավաքականի պաշտպանի ծառայություններով

Ուկրաինայի հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին կարող է փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում են El Gol Digital-ը։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Զաբարնիի ծառայություններով հետաքրքրված է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

«Բորնմութն» իր հերթին պատրաստ է բաժանվել առաջատար պաշտպանից, եթե նրա համար առաջարկեն 60 միլիոն եվրո։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։